Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Սարգիս Բալյանի 2024 թվականի հունվարի 10-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 68/8 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 68 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Սարգիս Հովհաննեսի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1690323, տրված` 2005 թվականի մարտի 21-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 27.97քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 124 300 (մեկ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |