Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 100
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2024 թվականի N 100

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 3.43992 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2024 թվականի մայիսի 27-ի N1/փ-214 դրական եզրակացությունը, 2024 թվականի փետրվարի 23-ի «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Մ. Դավթյանի դիմումը և «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունիսի 24-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/652 թույլտվությունը.

1.Հավանություն տալ Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062021-07-0155, գաղտնաբառ՝ FSYNLRAWXTBJ) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.43992 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված՝ բազալտի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով:
2.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող նպատակային նշանակությունը փոփոխված Հրազդան համայնքի քաղաք Հրազդան  13 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝ 3.43992 հա մակերեսով, 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով:
3.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -12

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner