Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 06-ի N 06 որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Հրազդան քաղաքի և 4(չորս) գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են մասնակցել տեղական ինքնակառավարմանը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին, ոլորտային զարգացմանը:
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՏԱՌ)
ԳՐԱՆՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿՍՏԱՆԱՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ