Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Մայրամ Ստեփանյանի 2022 թվականի մայիսի 25-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 41 շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ Մայրամ Վազգենի Ստեփանյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122021-07-0076 գաղտնաբառ՝ FQ32LCEK1BXT)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 31/7 հասցեում գտնվող 47.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կիցՀրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N29042022-07-0083, գաղտնաբառ՝ M89X9GKKRDME) Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 40/7 հասցեում գտնվող 26.0քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը՝ 177 800 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |