Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վլադիկ Խաչատրյանի 2024 թվականի նոյեմբերի 5-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ գյուղի 9-րդ թաղամասի թիվ 24 տան բնակիչ Վլադիկ Խաչատրյանին պատկանող (<<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-1272, տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-033-0024-0007) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 12-րդ թաղամաս, 31։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: