Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 67
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 67

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 105 շենքի, 52-53 բնակարանի բնակիչ Նարինե Վյաչեսլավի Հովակիմյանի 2025 թվականի մարտի 14-ի դիմումը.

1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում գտնվող 20(քսան) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով, (շաբաթական երեք օր) վարձակալությամբ տրամադրել <<Կամերային թատրոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` թատերական գործունեություն ծավալելու համար:

2. Ամսական վարձավճարը սահմանել 12 000 ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -12

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner