Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 89 շենքի, 23 բնակարանի բնակիչ Դավիթ Խաչիկի Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 23-ի դիմումը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի շենքում գտնվող 50 (հիսուն) քառակուսի մետր ընդհանուր տարածքը 6 (վեց) ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Դավիթ Հակոբյանին` կիդորյու կարատեի պարապմունքներ անցկացնելու համար:
2.Ամսական վարձավճարը սահմանել 25 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |