Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 30/10/2023 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

   Հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

   Համայնքի ղեկավարի գլխավորությամբ կազմված աշխատանքային խումբը` Վ.Սաֆարյան, Ռ.Դանիելյան, Գ.Աբրահամյան, Ա.Այվազյան համայնքի ղեկավարին զեկուցեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  վերաբերյալ, նրանց տրամադրվող օգնության ու տարաբնույթ աջակցության մասին:

   Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ  Վ.Մեսրոպյանը զեկուցեց հետևյալը.

   Հեռացվել են չոր ծառերը, որին կհաջորդի աշնանային էտը: Դրանից հետո բնափայտը որպես վառելափայտ կտրամադրվի անապահով ընտանիքներին ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիներին:

   Պուրակի ձախակողմյան հատվածում նախատեսվում է իրականացնել ծառերի և թփերի տնկում: Սպանդարյան փողոցում ինչպես նաև Միկրոշրջանի 3-րդ և 4-րդ փողոցներում ևս կիրականացվի ծառատունկ:

  «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի տնօրեն Ս.Սաֆարյանն էլ զեկուցեց համայնքի արտաքին լուսավորության վերաբերյալ հետևյալը.

Ի թիվս այլ արված աշխատանքների որոշ թաղամասերում ավելացվել են հենասյուներ և լեդ լուսատուներ, մասնավորապես, Կաքավաձորում, Կոճոռում և Ջրառատ թաղամասում: Իսկ Սպանդարյան փողոցում փոխվել են նաև լեդ լուսատուների ճանկերը:

Լեռնանիստ բնակավայրում ևս 3փողոց ունի արդիականացված լուսավորություն:

Սոլակում 2փողոց

Կոճոռում 2փողոց

Վանատուրում 3փողոց

Ջրառատում 4փողոց

Ընդհանուր առմամբ համայնքի տարածքում 50վատ հզորությամբ լեդ լուսատուները փոխարինվել են 100վատ հզորությամբ լեդ լուսատուներով: Այժմ Հրազդան համայնքն ունի 8-10կմ արդիականացված լուսավորության համակարգ:

  Հընթացս քննարկվեցին այլևայլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից էլ տրվեցին հանձնարարականներ ամենօրյա պարբերականությամբ զեկուցել համայնքում ընթացող շինարարական աշխատանքների մասին:

  


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner