Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
1. Սույն թվականի սեպտեմբերի 13-ին <<Հայաստանի հանրային հեռուստաընկերություն>> ՓԲ ընկերությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հրազդան քաղաքում անցկացնելու է <<Ֆեստիվառ>> երաժշտական փառատոնը, որի շրջանակներում անհրաժեշտ կլինեն վրան տաղավարներ տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառքի համար: Ինչպես նաև միջոցառումը պատշաճ իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է համայնքի ղեկավարի առաջին տեղեկալ Վ. Սաֆարյանը:
2. Սույն թվականի սեպտեմբերի 11-ին կմեկնարկի երկօրյա համաժողով <<ՀՀ գյուղական և փոքր քաղաքային տարածքների համաչափ զարգացում >> թեմայով: Համաժողովը կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից <<ԵՄ տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերի>> ծրագրի շրջանակներում: Համաժողովի նպատակն է պետական մարմիններին և շահագրգիռ կողմերին ներկայացնել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում փորձարկվող ծրագրի հնգամյա գործունեությունը, ինչպես նաև գրանցված հաջողությունները: Համաժողովին կմասնակցի համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Թումոյանը:
3. Այս տարի Հրազդան համայնքում թվով 67 բազմաբնակարան շենքի բակային հատված հիմնանոոգվելու է: Աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրված է: Մեծ թափով հիմնանորոգվում են նաև ներթաղամասային և ներբակային ճանապարհները: Համայնքի ղեկավարի հանձնարարականով ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթն հայտարարելիս նշվել է հինգ տարվա երաշխիք ինչն ապահովելու է երկարաժամկետ արդյունք: Ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշ բակային հատվածներ չեն ընդգրկվել այս տարվա հիմնանորոգման ծրագրում, սակայն աշխատանքները կրում են շարունակական բնույթ և հաջորդ տարի դրանք ևս կներառվեն հիմնանորոգման աշխատանքներում: Աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գ. Հակոբյանը: |