Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 163 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1. Որոշման 13-րդ հավելվածում 7-րդ կետի «դասատու դաշնամուրի 2,66(64դ/ժ)-79400-211204» բառերը փոխարինել «դասատու դաշնամուրի 2,75(66դ/ժ)-79400-218350» բառերով: 2. Որոշման 14-րդ հավելվածում 1) 16-րդ կետից հետո ավելացնել նոր «17» կետ` հետևյալ խմբագրությամբ. «17»-«դասատու դիզայնի և հագուստի մոդելավորման 1(24դ/ժ)-79400-79400»: 2) 17-րդ կետից հետո ավելացնել նոր «18» կետ` հետևյալ խմբագրությամբ. «18» - «դասատու թատերականի 0,5(12դ/ժ)-79400-39700»: 3.Որոշման 15-րդ հավելվածում 5-րդ կետի «դասատու դաշնամուրի 4,75(114դ/ժ)-79400-377150» բառերը փոխարինել «դասատու դաշնամուրի 4,91(118դ/ժ)-79400-390383» բառերով: 4.Որոշման 17-րդ հավելվածում7-րդ կետի «մարզիչ մականախաղ 1-78000-78000» բառերը փոխարինել «մարզիչ դահուկավազք 1-78000-78000» բառերով: |