|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 դեկտեմբերի 2024 թվականի N 1496 |
ԹԱՄԱՐԱ ՊԱՐՈՒՅՐԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 10-ի N45 որոշման հավելվածը և 2024 թվականի նոյեմբերի 26-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N4 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 26/10 հասցեում գտնվող 07-001-0443-0042 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00235հա մակերեսով հողամասը 690 000 (վեց հարյուր իննսուն հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 74 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Թամարա Պարույրի Հովսեփյանին` ավտոտնակ կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.00235հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Պարտավորեցնել Թամարա Պարույրի Հովսեփյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|