Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց գույք օտարելու մասին» N 05 որոշման վերնագրում «օտարելու» բառը փոխարինել «տրամադրելու» բառով: 2.Որոշման 1-ին կետում «օտարել» բառը փոխարինել «օգտագործման իրավունքով տրամադրել» բառերով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |