Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Հրաչյա Հակոբյանի 2025 թվականի ապրիլի 25-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ Հրաչյա Հակոբյանին պատկանող (2025 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից տրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, գրանցված գրանցամատյանում թիվ 1201-ով) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Ջրառատ 26բ հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Ջրառատ, 5-րդ փողոց, 14 հասցեով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: