Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Աշոտ Դավթյանի 2024 թվականի հունիսի 13-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 15/5 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 16 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Աշոտ Արշավիրի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1257990, տրված` 2005 թվականի մարտի 16-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 24.89քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 170 200 (մեկ հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |