Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Կաքավաձոր թաղամասում ասֆալտապատվել է գլխավոր ճանապարհի շուրջ 2400 մ. հատվածը: Աշխատանքները կշարունակվեն եղանակները բարելավվելուն պես: Նախորդ դարի 70-ական թվականներից հետո Կաքավաձորի 5300 մ. երկարությամբ գլխավոր ճանապարհը գտնվում էր վատթար վիճակում: Անգամ շտապօգնության մեքենաները երբեմն հրաժարվում էին թաղամաս գնալ պատճառաբանելով ճանապարհի անանցանելի և քարուքանդ վիճակը: Կարևոր նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են թաղամասի սկզբնամասից: Աշխատանքներն իրականացվում են կառավարության ֆինանսավորմամբ:
Միկրոշրջան-Վանատուր օղակաձև խաչմերուկից մինչև Զորավար Անդրանիկ-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկն ընկած հատվածում կառուցվել է շուրջ 2500մ. ձգվածությամբ մայթ: Այս պողոտան Հրազդան քաղաքի տասնամյակներ շարունակ մայթի խնդիր ունեցող ճանապարհներից մեկն է: Մայթի բացակայությունը մի կողմից անհարմարություն էր պատճառում քաղաքացիներին, մյուս կողմից ճանապարհով քայլելն էր վտանգավոր դպրոց ու մանկապարտեզ հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: |