Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Հայկ Կարապետի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ NISSAN PATHFINDER 4.0 մակնիշի, 36GG270 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2023-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 365 304 (երեք հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր չորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 316 878 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր յոթանասունութ) դրամ ապառք, 48 426 (քառասունութ հազար չորս հարյուր քսանվեց) դրամ տույժ,
1. Հայկ Կարապետի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14։30-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հայկ Կարապետի Հովհաննիսյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։