Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Անիտա Զոհրաբյանի լիազորված անձ Նաիրի Խաչատրյանի 2022 թվականի օգոստոսի 30-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 32/15 հասցեում գտնվող, Կենտրոն թաղամասի 84 շենքի թիվ 42 տան բնակիչ Անիտա Էդգարի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N20072022-07-0066, գաղտնաբառ՝ Z7VT3F3CRJ1D) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 25.32քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 173 100 / մեկ հարյուր յոթանասուներեք հազար մեկ հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |