|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2019 թվականի N 169-Ն |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, << Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման 1-ին կետի է) ենթակետով հաստատված 7-րդ հավելվածով՝ 1. 2020 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել 5000 հայկական դրամ մեկ քառակուսի մետրի համար: 2. 2020 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպման ընթացքում գերեզմանոցների տեղհատկացման և չափագրությունների ծառայության վճարը սահմանել 3000 հայկական դրամ : 3.Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և վերջիններիս ընտանիքի անդամների հուղարկավորությունների դեպքում սույն որոշմամբ սահմանված վճարները գանձման ենթակա չեն: 4. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափ եվ վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեք սահմանելու մասին» N 173-Ն որոշումը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: |
Կողմ -11 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.57 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|