Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս Երևանյան խճուղի 100/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով ( առևտրի տաղավար տեղադրելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |