Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետը, Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ և Քաղսի բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Կոտայք 1» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 146-Ն որոշումը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից տրված հողամասի նպատակային նշանակության փոփոխման հատակագիծը և «ԼԱՐԳՈ-ՎԻՆՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ալեքսանդր Տռուզյանի 2025 թվականի մայիսի 27-ի դիմումը.
1. «ԼԱՐԳՈ-ՎԻՆՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052025-07-0164, գաղտնաբառ՝ S2HC53WJLIHX) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 56/1 հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.63166հա մակերեսով արոտավայրից 0.02000հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ համաձայն հավելվածի (հատակագծի):
2.«ԼԱՐԳՈ-ՎԻՆՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 56/1 հասցեում գտնվող 0.02000հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 568 000 (հինգ հարյուր վաթսունութ հազար) դրամ գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001140 գանձապետական հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: