Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 28-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հրազդան, Լեռնանիստ, Քաղսի , Սոլակ և Ջրառատ համայնքների միավորումը. 1.Ստեղծել «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ: 2.Հաստատել «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 3.Լուծարել (հաշվառումից հանել) «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» (հաշվառման համար՝ 33.180.01746), «ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի գյուղապետարանի աշխատակազմ» (հաշվառման համար՝ 85.180.742541), «ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի համայնքի ղեկավարի աշխատակազմ» (հաշվառման համար՝ 85.180.01713), «Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ» (հաշվառման համար՝ 85.180.01954), «ՀՀ Կոտայքի մարզի Ջրառատի գյուղապետարանի աշխատակազմ» (հաշվառման համար՝ 85.180.794055) կառավարչական հիմնարկները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |