Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ասատուր Թադևոսյանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 36/13 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Ասատուր Քաջիկի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1093793, տրված` 2005 թվականի մարտի 4-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 24.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 164 100 (մեկ հարյուր վաթսունչորս հազար մեկ հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |