Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Գնել Եղիազարյանի 2025 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 40 տան բնակիչ Գնել Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13012014-07-0015) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս Ռ․Միքայելյան փողոց 7-րդ շենքին հ/տ թիվ 34 հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ռ․Միքայելյան փողոց, 7/34 հասցեով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: