Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 11 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին 2) «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 0.0072հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին 3) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին 4) Մհեր Մկրտչյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին 5) Մերուժան Խաչատրյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին 6) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության անշարժ գույքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին 7) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին 8) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին 9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-Ի N 252-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |