|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 ապրիլի 2025 թվականի N 456 |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 19 շենքի 17 բնակարանի բնակիչ Վարդան Մկրտչյանի 2025 թվականի ապրիլի 4-ի N 2347 և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 387 տան բնակիչ Նարեկ Հայրապետյանի 2025 թվականի ապրիլի 4-ի N 2345 դիմումները 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 24456 (քսանչորս հազար չորս հարյուր հիսունվեց) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 19 շենքի 17 բնակարանի բնակիչ Վարդան Մկրտչյանին՝ առաջացած գերավճարի չափով: 2. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 14298 (տասնչորս հազար երկու հարյուր իննսունութ) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 387 տան բնակիչ Նարեկ Հայրապետյանին՝ առաջացած գերավճարի չափով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|