Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 33

ԳՈՒՄԱՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 300 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին մասնակցել է Հրազդանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդ-վաճառքին, ճանաչվել է հաղթող և վճարել է հողամասի օտարման գումարը, սակայն հողամասը կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել, քանի որ այն հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողամաս, ենթակա չէ օտարման՝ համաձայն գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի նոյեմբերի 7-ի N Կ-07112022-07-0047 որոշման և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի N 04 որոշումը, Զեյթուն Ներսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը.

1.Հրազդանի համայնքապետարանի 900125001140 հաշվեհամարին հողի օտարման համար վճարված 684 250 (վեց հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր հիսուն) դրամ գումարը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 300 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանին:
  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner