Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետով. 1.Թույլատրել մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 205/8 հասցեում գտնվող 29.3քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը`13 000 (տասներեք հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 20 (քսան) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0511-0061)՝ ավտոտնակ տեղադրելու նպատակով: 2.Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 % - ի չափով: 3.Սույն որոշման գործողության ժամկետը սահմանել 6(վեց) ամիս: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |