Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի 2025 թվականի ապրիլի 15-ի N 01/27.1/5931-2025 և Կոտայքի մարզպետի 2025 թվականի ապրիլի 17-ի N 01/03.1/03578-2025 գրությունները․

1. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց 55 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.82869հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0515-0039) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Հրազդան քաղաքում մոդուլային տիպի մանկապարտեզի շենքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցման և հետագայում Հրազդան համայնքին նվիրաբերելու նպատակով։
2.Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:
3.Գործարքի կատարման ընթացքում առաջացած բոլոր ծախսերը ենթակա են կատարման Հրազդանի համայնքապետարանի կողմից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner