Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Հրազդան համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Այն հնարավորություն է ընձեռում համայնքի բնակիչներին մասնակցելու համայնքի զարգացմանն ու առաջընթացին քվեարկելով իրենց նախընտրած ծրագիրը: Այս ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքները: Առաջարկները հետևյալն են.
Հրազդան TechZone – անվճար IT ուսուցման կենտրոն, որտեղ երիտասարդները կարող են սովորել ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, թվային մարքեթինգ, ՏՏ ոլորտի այլ պահանջված հմտություններ, յուրօրինակ հարթակ միտված ինքնազարգացմանն ու մասնագիտական աճին:
Աղբյուրակ թաղամասում առկա արևային ժամացույցով այգու բարեկարգման աշխատանքներ. ամֆիթատրոնի, ճեմուղու վերակառուցում, սալիկապատում, նստարանների տեղադրում, ծաղկանոցների կառուցում, ծառատնկում, գազոնապատում, ինչպես նաև կարուսելների ու մարզասարքերի տեղադրում:
Մոդուլային գրադարան – այն կարող է իր դռները բացել ընթերցասեր հանրության համար, ու քանի որ համայնքում կան գրողներ ու գիտնականներ, ուստի նրանք էլ կստանան հնարավորություն գրքի շնորհանդես ու գրական երեկոներ կազմակերպելու համար:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: |