Հարգելի«ընդիմադիրներ» կողմնորովեք...Ձեզ քանի անգամ պիտի բացատրենք, որ չի կարելի հրապարակավ քննարկել, հրապարակել կարիքավորի անձնական, բժշկական տվյալները...Բացի այն, որ դա պետության, օրենքով է պաշտպանված և չի թույլատրվում հրապարակել, նաև` մեղմ ասած բարոյական չէ...Համ ասում եք դեմ չեք կարիքավորին օգնելուն, համ էլ` դեմ, կամ ձեռնպահ եք քվեարկում, կողմնորոշվեք....Ոչ կարիքավորին է հաճելի դիմել օգնության համար, ոչ էլ` քաղաքապետարանի աշխատակիցն իրա թշնամին չէ, որ անհիմն օգնության դիմումին ընթացք տա...Կասկած, հարց, խնդիր եք տեսնում?Աշխատակազմի, ֆին. բաժնի տեղը հուսամ գիտեք, դիմեք և օրինական կարգով ծանոթացեք դիմումին:Ավագանու նիստին շոուներ անել տեսախցիկի, պուբլիկայի վրա աշխատելու համար ձեզ չեն ընտրել ավագանի:Դերասանի աշխատանքը` թողեք դերասաները անեն, իրենց հացն մի խլեք...)))Ինչ վերաբերվում է ծրագրերով կարիքավորներին աշխատանքով օգնելը, դա` առանց ձեր ասելու կա և կառավարությունը` զբաղվածության կենտրոննեի, սոցապի, մարզպետարաների միջոցով է իրականացնում, համագործակցելով համայքների հետ...Իսկ հաշմանդամները, թոշակառուները ստանում են նպաստներ և թոշակներ: Այլ բան, որ դա քիչ է այս թանգություների ժամանակ:Բայց, կան մարդիք, որ օգնության կարիք ունեն, որևէ եկամուտի աղբյուր չունեն, օգնող հարազատ չունեն, թոշակ, նպաատ չեն ստանում և համայնքային իշխանությունը պարտավոր է օգնելի իր համայնքի նման բնակիչներին:Կարող եք, դուք էլ օգնեք, չեք կարող, չեք ուզում, ուրեմն` մի խանգարեք, մի վնասեք....Էնքան անելու բան կա, բայց մի օր` ձեր կողմից կառուցողական բովանդակությամբ արդյունավետ առաջարկ, հարց չլսեցինք....Մտածեք... |