Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Երևանյան խճուղի 100/5 հասցեում գտնվող 266.4քմ մակերեսով (ծածկագիր՝ 0035-0024) 2) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 72/4 հասցեում գտնվող 84.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 0334-0006): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |