Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ամալյա Խոնդկարյանի լիազորված անձ Էդգար Խոնդկարյանի 2025 թվականի օգոստոսի 15-ի դիմումը․
1․ Երևան քաղաքի Մառի նրբանցք 4 շենքի թիվ 78 բնակարանի բնակիչ Ամալյա Խոնդկարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1208806, տրված՝ 2004 թվականի նոյեմբերի 25-ին) Կոտայքի մարզի Քաղսի գյուղում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Քաղսի, 9-րդ փողոց, 10։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: