Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1416
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2024 թվականի N 1416

ԱՐՏՅՈՄ ՆՈՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 22-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության  2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի N 175 որոշումը և Արտյոմ Սարգսյանի լիազորված անձ Միհրան Միքայելյանի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումը.

1.Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արտյոմ Նորիկի Սարգսյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16032017-07-0014 գաղտնաբառ՝ E4SY8WLAAPTS) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 98 շենք թիվ 3 հասցեում գտնվող 22.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052024-07-0070, գաղտնաբառ՝ 3P66GAX4LVVY) Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 94/13 հասցեում գտնվող 19.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2.Հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել 130 000 (մեկ հարյուր երեսուն հազար) դրամ կադաստրային արժեքով՝ վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001140 գանձապետական հաշվին:
3․ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 98 շենք թիվ 3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16032017-07-0014 գաղտնաբառ՝ E4SY8WLAAPTS) և Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 94/13 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052024-07-0070, գաղտնաբառ՝ 3P66GAX4LVVY) հասցեներում գտնվող միավորված գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 94/13:
4. Արտյոմ Նորիկի Սարգսյանի հետ 19.0քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.10-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(135.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner