Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը. 1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի շենքում գտնվող 30 (երեսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Տաթևիկ Գևորգյանին՝ կերպարվեստի դասընթացներ անցկացնելու համար:
2.Ամսական վարձավճարը սահմանել 15 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |