Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Վարազդատ Սամվելի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ MERCEDES-BENZ C240 մակնիշի, 37FT627 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2021-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 182214 (հարյուր ութսուներկու հազար երկու հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 150 877 (մեկ հարյուր հիսուն հազար ութ հարյուր յոթանասունյոթ) դրամ ապառք, 31 337 (երեսունմեկ հազար երեք հարյուր երեսունյոթ) դրամ տույժ.
1. Վարազդատ Սամվելի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14։50-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վարազդատ Սամվելի Օհանյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։