Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Նատալյա Վարդանյանի լիազորված անձ Նաիրի Խաչատրյանի 2021 թվականի օգոստոսի 25-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 32/15 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 8-րդ շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Նատալյա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական 1082910, տրված՝ 2004 թվականի դեկտեմբերի 16-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 25.32քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 173 100 /մեկ հարյուր յոթանասուներեք հազար մեկ հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |