|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2022 թվականի N 74 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 07-ի N 32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով. 1. 2022 թվականի մարտի 07-ի «Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու մասին» N 32 որոշման մեջ 1-ին կետի 7-րդ ենթակետում «Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և համայնքի երկու անվանական մուտքերի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքի / Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում /, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների կառուցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել « Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացում» բառերով: 2. Որոշումը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ` « 8) Հրազդան քաղաքի / Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում /, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների և համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգի կառուցում» Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 910,09 հազար ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -12 ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -2 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|