Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Հրազդան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում անցկացվել է ջեռուցման համակարգ, այն առավել արդյունավետ դարձնելու համար փոխվել են նաև պատուհաններն ու մուտքի դուռը: Մինչդեռ ջեռուցման բացակայության պատճառով փոքրիկներն ու աշխատակիցները ստիպված են եղել տաքանալ փայտե վառարաններով, իսկ լուսամուտներից սողսկող քամին ավելորդ անհարմարություններ էր պատճառում: Շուրջ երեսուն տարի ձգված խնդիրն այլևս անցյալում է, հետայսու նրանք բոլորն էլ հնարավորություն կունենան պարապելու տաք ու ջերմ դասասենյակներում:
Վերոհիշյալ խնդիրն առկա է համայնքի այլ հաստատություններում ևս, սակայն համայնքի ղեկավարի հետևողական ու համառ աշխատանքի արդյունքում հնարավորիս շուտ բոլոր խնդիրներն էլ կստանան համապատասխան լուծումներ:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: |