Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով. 1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական կազմակերպությունների (մանկապարտեզներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 4400 (չորս հազար չորս հարյուր) դրամ: 2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական. 1) նկարչական բաժնի համար՝ 2000 (երկու հազար) դրամ, 2)թատերական բաժնի համար՝ 1000 (մեկ հազար) դրամ, 3) մյուս բաժինների համար՝ 3000 (երեք հազար) դրամ: 3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական. 1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ, 2) ձյուդո մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 3) բռնցքամարտ մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 4) բազկամարտ մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 5) ծանրամարտ մարզաձևի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 6) ասեղնագործության, տիկնիկագործության խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 7) նկարչության խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 8) վարսահարդարման խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 9) խոհարարության խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, 10) կար ու ձևի խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ 4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական. 1) վարսահարդարման խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ 2) խոհարարության խմբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ 5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել թատերական խմբի համար ամսական 10000 (տասը հազար) դրամ: 6.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական կազմակերպությունների (մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում. 1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար, 2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 4)դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար, 5)հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար: 7.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում. 1)չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 2)միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 3)հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար, 4)դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար: 8.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝ 1)երեխան երկկողմանի ծնողազուրկ է, 2)երեխայի ծնողը զոհվել է Արցախյան պատերազմում, ՀՀ և ԱՀ սահմանները պաշտպանելիս կամ մարտական գործողությունների ժամանակ: 9.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի: 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից, բացառությամբ՝ սույն որոշման 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերի և 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: |