Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով. 1. Հավանություն տալ 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հետևյալ հայտերին.
1) Հրազդան համայնքի խաղահրապարակների կառուցում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62857100 (վաթսուներկու միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար հարյուր) դրամ,
2) Հրազդան համայնքի վարչական տարածքում կանգառների կառուցում, տարածքի բարեկարգում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55000000 (հիսունհինգ միլիոն) դրամ,
3) Հրազդան համայնքի Թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի վերակառուցման և հիմնանորոգման և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 170000000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ,
4) Բազմաֆունկցիոնալ մեքենայի ձեռքբերում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70000000 (յոթանասուն միլիոն) դրամ,
5) Հրազդան համայնքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքների իրականացում և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակի հիմնանորոգում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 269000000 (երկու հարյուր վաթսունինը միլիոն) դրամ,
6) Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236000000 (երկու հարյուր երեսունվեց միլիոն) դրամ,
7) Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի արդիականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 99102000 (իննսունինը միլիոն հարյուր երկու հազար) դրամ,
8) Հրազդանհամայնքիերաժշտականդպրոցիևմշակույթիտանտանիքիվերակառուցմանաշխատանքներիիրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 53000000 (հիսուներեք միլիոն) դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի «Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու մասին» N 43 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |