Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14 3 -րդ հոդվածի 9-րդ մասով, Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշումներով. 1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 242/3 հասցեում գտնվող 0.11703հա մակերեսով /ծածկագիր՝ 0163-0101/ էներգետիկայի, կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասինպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|