Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 167-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 12-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> օրենքի 10-րդ հոդվածով և Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 49-րդ կետով.

1.Սահմանել Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը, գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կարող է մերժվել, եթե`
1) չեն ներկայացվել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.
2) տեղական տուրքի կամ վճարի համար սահմանված վճարումը կատարված չէ.
3) թույլտվություն կամ ծառայությունների մատուցում հայցող անձն ունի ժամկետանց պարտավորություններ համայնքի նկատմամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 159-Ն որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner