Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականը, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ: Հանձնարարվեց մասնավորապես հետամուտ լինել համայնքի այն փողոցներին որտեղ առաջիկայում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ, հետագայում հնարավոր բարդություններից խուսափելու համար հին խողովակները փոխարինել նոր խողովակներով, ինչպես ջրատար, այնպես էլ ոռոգման ջրերի խողովակները , որպեսզի երբևէ նոր ասֆալտը քանդելու անհրաժեշտություն չառաջանա : Զեկուցվեց նաև արտաքին լուսավորության մասին առ այն , որ առաջիկայում հին լեդ լուսատուները կփոխարինվեն նորերով, կավելացվի արտաքին լուսավորություն այն հատվածներում որտեղ երբևէ չի եղել լուսավորություն: Ինչպես նաև հանձնարարվեց ստուգել շչակները, շտկել թերությունները որպեսզի բոլոր շչակները լինեն սարքին վիճակում, չլինեն անսարք շչակներ, պարբերաբար փորձարկել ու արդյունքների մասին զեկուցել: Անհրաժեշտությունից ելնելով Հրազդանի կենտրոնական գերեզմանատանը կտրամադրվի լրացուցիչ տարածք, սա պայմանավորված այն հանգամանքով որ առկա տարածքն այլևս բավական չէ: Մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար ստեղծվել է գործերի կառավարման հանձնաժողով: Այս գործընթացը հնարավորություն է տալիս 16 տարին լրացած բնակչին մասնակցելու Հրազդան համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը, ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: |