Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Կարեն Գյուրջյանի 2021 թվականի հունվարի 21-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023YYYUQL), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հունիսի 6-ի թիվ 33 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0194-0007 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս 7:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 58 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Կարեն Գյուրջյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 7 հասցեում գտնվող 64.46քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության բնակելի տունը ճանաչել օրինական:
3.Բնակելի տունը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 64.5քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: