Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մարիետա Եղիազարյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 73 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Մարիետա Եղիազարյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 22-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 5071, ժառանգական գործ N 197) Կոտայքի մարզի Քաղսի գյուղում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-063-0015-0001) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Քաղսի, 4-րդ թաղամաս, 84։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: