Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Նաիրա Ավետիսյանի 2021 թվականի հունվարի 26-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023LBJWLZ), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 156 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0661-0001,0025-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Նոյեմբերյան փողոց, 2/15 (ծածկագիր` 07011CTYNEHF):
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 16 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ Նաիրա Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Նոյեմբերյան փողոց, 2/15 հասցեում գտնվող 44.4քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 44.4քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: