Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Գերասիմ Վահագնի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ HONDA ENP 1 մակնիշի, 37PZ217 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2023-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 380 931 (երեք հարյուր ութսուն հազար ինը հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 324 480 (երեք հարյուր քսանչորս հազար չորս հարյուր ութսուն) դրամ ապառք, 56 451 (հիսունվեց հազար չորս հարյուր հիսունմեկ) դրամ տույժ,
1. Գերասիմ Վահագնի Ասատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 15։00-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գերասիմ Վահագնի Ասատրյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։