Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով. 1.Թույլատրել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա թիվ 87/1 հասցեում գտնվող Քրիստինե Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N15062018-07-0082, գաղտնաբառ՝ FVX6NAQFBKWL) 80.0քմ մակերեսով բնակավայրերի հողամասը փոխանակել Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 16/5 հասցեում գտնվող 80.0քմ մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0513-0136) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ՝ Վանատուր թաղամասի թիվ 2 բնակելի շենքի հարակից տարածքում խաղահրապարակ կառուցելու նպատակով: 2.Սահմանել, որ փոխանակումից առաջացող պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին։ |