Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 6 շենքի 11 բնակարանի բնակիչ Սամվել Գևորգյանի 2025 թվականի հուլիսի 14-ի N 4477 և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի 26 բնակարանի բնակիչ Նարեկ Ալեքսանյանի 2025 թվականի հուլիսի 14-ի N 4478 դիմումները.
1. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 28432 (քսանութ հազար չորս հարյուր երեսուներկու) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 6 շենքի 11 բնակարանի բնակիչ Սամվել Գևորգյանին՝ առաջացած գերավճարի չափով:
2. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 50311 (հիսուն հազար երեք հարյուր տասնմեկ) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի 26 բնակարանի բնակիչ Նարեկ Ալեքսանյանին՝ առաջացած գերավճարի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: