Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ժիրայր Տեր-Մկրտչյանի 2023 թվականի մայիսի 4-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչ Ժիրայր Տեր-Մկրտչյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08112022-07-0141, գաղտնաբառ՝ WX1XQWDAYENF/ 35.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28042023-07-0231, գաղտնաբառ՝ ZGXA3JVU7ECI) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց 1/5 հասցեում գտնվող 5.9քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 26 300 (քսանվեց հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |